Միջազգային ամառային ճամբար GARAGE TESLA
Մենք օգնում ենք քեզ իրականացնել երազանքներդ՝ սկսած սեփական բլոգը վարելուց մինչև սերֆինգ։
Արթնացրու՛ քո ներքին Իլոն Մասկին
Անցկացրու քո լավագույն ամառային արձակուրդները մեզ հետ։
Eng
Rus
Garage Tesla-ում ամեն բան հնարավոր է՝
Գրիր քո սեփական սցենարը և նկարահանիր առաջին ֆիլմդ
Ստեղծիր սեփական դիզայնը
Սկսիր վարել բլոգ
Փորձարկիր start-up֊ի գաղափարներդ
Բարձրացիր լեռներ
Մեր թիմում պրոֆեսիոնալ մենթորները աշխատում են տարբեր երկրներից եկած երեխաների հետ՝ դարձնելով ամառային ճամբարն իսկապես անմոռանալի:
Կրթական ուղղությունները Garage Tesla-ում
echnology/Տեխնոլոգիաներ
ntrepreneurships/Ձեռներեցություն
ciences/Գիտություն
evel Up/խմբային աշխատանքներ
rt/Արվեստ և դիզայն
T
E
S
L
A
Նոր օր, նոր նախագիծ
Արա այն, ինչ սիրում ես
Դու հրաշալի թիմի մի մասնիկն ես
Սխալներն օգնում են մեզ հաղթանակել
Կիսվի՛ր փորձովդ
Հաղթանակը համառներին է այցելում
Կանոններ GARAGE TESLA-ի մասնակցների համար
2019թ-ին մեր որդին ամառային արձակուրդներին մեկնեց Heroes School միջազգային ամառային դպրոց Իսպանիայում։ Ի՞նչ կարող եմ ասել։ Մենք չճանաչեցինք մեր Վսեվոլոդին, երբ նա տուն վերադարձավ։
Heroes School -ում նա փորձել էր տարբեր ջրային սպորտաձևեր, դարձել ավելի ինքնավստահ, և որ ամենակարևորն է, հաղթահարել էր լեզվական պատնեշը։ Նա ավելի էր կատարելագործել անգլերենը և ձեռք բերել բավականաչափ բառապաշար ընկերների հետ զրուցելիս իր մտքերը ճիշտ արտահայտելու համար։ Իսկ հետո, սա դարձավ իր համար հզոր մոտիվացիա անգլերեն սովորելու, լեզվին ավելի բարձր մակարդակով տիրապետելու համար։

Պոլինա Սուխանովա՝ Վսեվոլոդի մայրը

Հունիսի 23 - 29, 2021

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ

Երևան, Հայաստան
Որտե՞ղ՝ Երևանի հենց սրտում՝ հայ գրող Հարություն Մկրտչյանի առանձնատանը՝ Կասկադից մի քանի քայլ հեռավորության վրա

Երեխաների տարիքը՝ 8−15 տարեկան

Ուղղություններ՝

  • Դիզայն և արվեստ
  • Թվային մեդիա
  • Ռոբոտաշինություն
  • Start-up-ի հիմնում
  • Հետաքրքրաշարժ գիտություն
  • Վայրի պայմաններում գոյատևելու հմտություններ

Մենք ունենք մասնակիցներ տարբեր երկրներից՝ Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ

Արժեքը 7 օրվա համար՝ 75․000 դրամ / 11.900 ռուբլի

Արժեքը 1 օրվա համար՝ 15․000 դրամ / 2.000 ռուբլի

Հուլիսի 5– 14, 2021

Հուլիսի 18 – 27, 2021

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴՊՐՈՑ
Դիլիջան, Հայաստան

Որտե՞ղ՝

Դիլիջանի կենտրոնական դպրոց՝ չնաշխարհիկ հայկական լեռների գրկում՝ Սևանա լճից ոչ հեռու:


Երեխաների տարիքը՝ 8-15 տարեկան


Ուղղություններ՝

  • Դիզայն և արվեստ
  • Թվային մեդիա
  • Ռոբոտաշինություն
  • 3D մոդելավորում
  • Ծրագրավորում
  • Start-up-ի հիմնում
  • Սերֆինգ
  • Վայրի պայմաններում գոյատևելու հմտություններ

Մասնակիցները տարբեր երկրներից են՝ Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ


Արժեքը 10 օրվա համար՝ 225․000 դրամ / 32.900 ռուբլի

Արժեք = մասնակցություն + տեղավորում
Մասնակցություն ՝ 150,000 դրամ / 21,900 ռուբլի
Տեղավորում ՝ 75,000 դրամ / 11,000 ռուբլի

Արժեքը 1 օրվա համար՝ 27․500 դրամ / 3.950 ռուբլի


Արժեք = մասնակցություն + տեղավորում
Մասնակցություն ՝ 20,000 դրամ / 2,900 ռուբլի

Տեղավորում ՝ 7,500 դրամ / 1,050 ռուբլի

Հունիսի 14- 25, 2021
Disney Corp
Նովոսիբիրսկ (Կոլցովո), Ռուսաստան

Որտե՞ղ՝ Տեխնոպոլիս լիցեյ՝ սպորտի և տեխնոլոգիաների նորագույն կենտրոն


Տարիք՝ 7−12 տարեկան


Ուղղություններ՝

  • Դիզայն և Արվեստ
  • Անգլերեն լեզվի կրողների հետ
  • Ծրագրավորում
  • Start-up-երի հիմնում
  • Լողավազան
  • Յոգա
  • Պատի մագլցում
  • Կապոեիրա

Մասնակիցները Ռուսաստանից են

Արժեքը 12 օրվա համար՝ 18․500 ռուբ

Արժեքը կեսօրյակի համար՝ 10․000 ռուբ


Հուլիսի 12 - 18, 2021
ԹՎԱՅԻՆ ՆԻՆՁՅԱ
Կազան
Որտե՞ղ՝ IT Park Քաղաքի կենտրոնում, Կազանի Կրեմլի հարևանությամբ, այգի և Կաբանի լիճ

Տարիք՝ 9-17 տարեկան

Ուղղություններ՝
  • Դիզայն և Արվեստ
  • Թվային մեդիա
  • AR/VR
  • Start-up-երի հիմնում
  • 3D մոդելավորում
  • Ծրագրավորում
  • Լրացված իրականությամբ խաղեր Կազանի Կրեմլում

Մասնակիցները տարբեր երկրներից են՝ Ռուսաստան, Հայաստան

Արժեքը 7 օրվա համար՝ 18․500 ռուբ

Հուլիսի 24-ից - Օգոստոսի 1, 2021թ․

Digital Ninja
Նաբերեժնիե Չելնի
Որտե՞ղ՝ 2-րդ հարթակ IT Park բարձր տեխնոլոգիաների Նաբերեժնիե Չելնիում

Ուղղություններ՝

  • Դիզայն և Արվեստ
  • Թվային մեդիա
  • AR/VR
  • Start-up-երի հիմնում
  • 3D մոդելավորում
  • Ծրագրավորում
  • Լրացված իրականությամբ խաղեր “Զուգահեռ աշխարհներ IT-այգում”

Մասնակիցները տարբեր երկրներից են՝ Ռուսաստան, Հայաստան

Արժեքը ՝ 18․500 ռուբ

GARAGE TESLA-ի ծրագրերի համակարգող
Digital Spring Agency-ի տնօրեն
Երևան
Անաստասիան օգնում է երեխաներին GARAGE TESLA-ում Start-up գաղափարների փորձարկման, սցենարներ գրելու, համերգներ և փառատոններ կազմակերպելու հարցում։

GARAGE TESLA-ի գաղափարը ծագել էր բավականին վաղուց։ Մեր առաջին միջոցառումները երեխաների համար՝ տեխնոլագիաների և ստեղծարարության թեմայով տեղի են ունեցել 2014թ-ին Մոսկվա Տելեգրաֆում։ Այս ամենը պարզապես տեսնել էր պետք։ Հարյուրավոր երեխաներ գալիս էին իրենց ծնողների հետ սեփական ռոբոտները պատրաստելու, իրենց իսկ ստեղծած 3D մոդելները տպելու, իրականացնելու բոլոր երազանքները։

Ուրախ ենք, որ մեզ հաջողվել է ընդլայնել GARAGE TESLA-ի աշխարհագրությունը՝ կազմակերպելով ճամբարներ Ռուսաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներում։
Տարբեր երկրներից եկած երեխաները (Ռուսաստան,Հայաստան, ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ) համախմբվում են GARAGE TESLA-ի շուրջ։
Դեռ փոքր հասակից ինձ շատ էր դուր գալիս նոր իրեր նախագծելու և ստեղծելու գործընթացը։ Այսօր ես իսկապես երջանիկ եմ տեսնելու, թե ինչպես են իմ աշակերտներն իրենց երազանքներն իրագործում։ Իմ նպատակն է նրանց հետ կիսվել որևէ նոր բան ստեղծելու նկատմամբ ունեցած իմ սիրով և դարձնել այս գործընթացը հասանելի բոլորի համար։ Ես թույլ եմ տալիս իմ աշակերտներին լինեն ստեղծագործ և ազատ իրենց գաղափարներում՝ չմիջամտելով ընթացքին։

Ճարտարագիտությունը տարբերակներից մեկն է հասկանալու՝ ինչպես է մեր աշխարհը գործում, և հրաշալի է տեսնել, թե որքան ստեղծագործ կարող են լինել երեխաները ինժեներինգի ասպարեզում։ Սա շատ բնական գործընթաց է․ երեխաները չունեն նախապաշարումներ, ինչպես մեծահասակներից շատերը, իսկ նրանց ստեղծարարությունը ուղղակի սահմաններ չունի։

GARAGE TESLA-ի մեր թիմն ունի տարիների փորձ IT ոլորտում կրթական և գործնական աշխատանքների ուղղություններով և մենք շարունակում ենք կուտակել փորձառություն ամեն օր։ Լավագույն տարբերակը փորձ ձեռք բերելու մեզ համար միշտ եղել է երեխաների հետ շփումը, որից մենք շատ բաներ ենք սովորել։
Ինձ համար միշտ մեծ հաճույք է եղել երեխաների հետ նորամուծություններ ստեղծելը։ Ավելի քան 10 տարի աշխատելով երեխաների հետ՝ ինձ համար պարզ է, որ նրանցից յուրաքանչյուրը չափազանց ընդունակ է։

Մենք մասնակցում ենք տարբեր hackathon-ների, ստեղծում բաց կրթական միջավայր, STEM ֆորմատով IT-related space-ներ, աշխատարաններ, դիզայն ստուդիոներ։ Բացի դա մենք կազմակերպում ենք ինժեներինգի փառատոններ և կրթական միջոցառումներ ինչպես առցանց, այնպես էլ ավանդական ձևաչափում։

Շփման հիբրիդային ֆորմատը մեր առջև նոր հնարավորություններ է բացում։ Մենք կարող ենք հանդիպել առցանց կամ տետ ա տետ կազմելու անհատական պլաններ երեխայի հետագա անձնական զարգացման համար։
Սովորելու գործընթացը
GARAGE TESLA-ում
GARAGE TESLA-ում երեխաները միայն մեծերից չեն սովորում, այլև՝ միմյանցից, և օգնում մեզ՝ մեծահասակներիս, շատ բաներ սովորել իրենցից։
Համատեղ ուսուցում
GARAGE TESLA Weekend
Հունիսի 6, 2021
Ծրագրի ղեկավար: Անաստասիա Տյուրինա, GARAGE TESLA-ի ծրագրերի համակարգող

Հասանալիե նաև առցանց հարթակում Facebook, Instagram
Մասնակցությունը անվճար է
Սկիզբե 16-00 ժամին` (Երևանի ժամով)

Դասընթաց 8-15 տարեկան երեխաների համար
“Բլոգերի մասնագիտություն կամ ինչպես դառնալ
այս դարվա Պուշկինը”
Ճամբարի կազմակերպիչները
Անաստասիա Տյուրինա
GARAGE TESLA ծրագրերի համակարգող
Նովոսիբիրսկ
Սերգեյ Սալնիկով
GARAGE TESLA-ի նախագծերի համակարգող
Կազան
Օլգա Մելնիկովա
GARAGE TESLA-ում մենք լուծում ենք կոնկրետ խնդիրներ, ստեղծում իրական նախագծեր և փորձում հասնել արդյունքի սահմանափակ ռեսուրսների պայմաններում։
Ամեն ինչ կատարվում է այստեղ՝ իրական կյանքում։
Նախագծակենտրոն կրթություն
Հետևել անձնական հետաքրքրություններին
Հրավիրված հյուրերը
Artur Yin-Yan, Tik Tok blogger (2.7 միլիոն հետևորդ)
Մարիա Չանդիրյան, influencer Instagram-ում (154 հազար հետևորդ)
Մեր գլխավոր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները կունենան հնարավորություն լինելու ազատ, հաջողակ և աշխատելու իրենց երազանքների իրագործման ուղղությամբ։

GARAGE TESLA-ի հիմնական ծրագրերը դասավանդվում են թվային ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալ դիզայներների, երաժիշտների և ճարտարագետների կողմից, իսկ մեր պատրաստակամ թիմը միշտ երեխաների կողքին է նրանց նախագծերը կյանքի կոչելու և ընտանիքի, ընկերների առջև ներկայացնելու գործում։
Այսպիսով՝ փոքր քայլերով միասին բարձրացնում ենք երեխաների ինքնավստահությունը և հասկանում՝ որ մասնագիտական ուղղություն է նրանց ավելի հոգեհարազատ և համապատասխան։
Միասին հավաքվելով մեր համատեղ ուսուցման սրահում՝ բոլորս մասնակցում ենք ամենահաճելի միջոցառումներին և մրցույթներին։
Այսուհետ երեխաներն ամբողջ աշխարհից կարող են համախմբվել այստեղ և ստեղծագործել։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել։ Հատկապես ամռանը, երբ երեխաները փնտրում են նոր զգացողություններ, ընկերներ, արկածներ և ուրախություն։
GARAGE TESLA-ում երեխաները ոչ միայն կհավատան իրենց ուժերին, այլև կճամփորդեն ապագա, կիմանան՝ ինչպես ստեղծել առաջին start-up-ը և ներկայացնել մեծ լսարանի առջև։ Ճամբարում տեխնոլոգիական ոլորտի նշանավոր դեմքերի հետ հանդիպումները կփոխեն նրանց կյանքը։ Կարևոր չէ՝ որքան հեռու ես ապրում․ ամենակարևորն այն է, թե ինչին ես հավատում և ինչի ես ուզում հասնել կյանքում։
Որպեսզի առաջարկենք որակյալ կրթություն, մենք պետք է իսկապես սիրենք այն, ինչ անում ենք։ Այսպիսով՝ փորձելով երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել իրենց պրոյեկտների նկատմամբ, մենք օգնում ենք նրանց իրագործել իրենց երազանքները։
Հաճախ տրվող հարցեր
Ո՞րն է GARAGE TESLA-ի հիմնական գաղափարը։
Կրթական ծրագիրը կազմելիս մենք շեշտը դրել ենք երեխաների հետ ազատ շփման սկզբունքի վրա։
Հիշու՞մ եք, երբ մենք երեխա էինք, մեր պապիկներն ունեին տարբեր գործիքներ, որոնցով միշտ կարող էինք ինչ-որ բան ինքնուրույն պատրաստել։ Նույնը տեղի է ունենում GARAGE TESLA-ում։ Հիմնական սկզբունքն այն է, որ մեծահասակներն ապահովեն բոլոր պայմանները երեխաների ստեղծարարությունը բացահայտելու համար:

TESLA հապավումն արտահայտում է մեր գլխավոր արժեքներն ու կրթական ծրագրի հիմքը։ Մենք սովորում ենք՝ ինչպես օգտվել տեխնոլոգիաներից, ինչպես մտածել որպես ձեռներեց, ինչպես աշխատել թիմերում, բացահայտում՝ որքան հետաքրքիր կարող է լինել գիտությունը, և տալիս մշտապես ստեղծագործելու մոտիվացիա։
Ինչո՞վ է GARAGE TESLA-ն տարբերվում մյուս ամառային ճամբարներից։
Երեխաների հետ միասին մենք նպատակ ունենք կազմակերպելու նրանց մանկության լավագույն ամառը և օգնելու իրականացնել իրենց երազանքները։
Ոմանք սովորում են ինչպես սցենար գրել և մասնակցել երգիծական շոուների, մյուսները առաջին անգամ գնում են սարեր՝ արշավելու։ Մենք համոզված ենք, որ ցանկացած երազանք կարելի է իրագործել, եթե մենք իսկապես ցանկանում ենք հասնել արդյունքի։

Հմտությունները զարգացնելու համար ստեղծված անհատական ծրագրերը օգնում են տեսնել արդյունքներ ամեն օր (նոր նախագիծ, նկարահանված ֆիլմ)։ Երեխաների համար շատ կարևոր է նաև իրենց ընկերների, ընտանիքների և ոլորտի գիտակների կողմից հնչեցված գնահատականը։ Գնահատված լինելով երեխաները սովորում են լինել ուժեղ և վստահ իրենց ունակություններում։

Ինչպե՞ս եք հետևում COVID-19-ի սահմանափակումներին GARAGE TESLA-ում։
Մեր ադմինիստրացիան, թիմի անդամները և անձնակազմը չափազանց բարձր են գնահատում իրենց և ճամբար եկած յուրաքանչյուր երեխայի առողջությունը։ Հետևելու համար առողջական վիճակին այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ բժշկական պահմանները։ GARAGE TESLA-ում ունենք նաև լիցենզավորված բժիշկ, ով հասանելի է ցանկացած պահի և պատրաստ օգնություն ցույց տալու։

Ճամբար ժամանելով՝ յուրաքանչյուր երեխա պետք է ներկայացնի  մինչև 72 ժամ առաջ արված PCR բացասական թեստ։
 Ինչպե՞ս եք կազմակերպում արտերկրից ժամանող երեխաների դիմավորումը։
12-ից բարձր տարիքի երեխաները իրավունք ունեն ճամփորդելու միայնակ՝ երկու ծնողների գրավոր համաձայնության առկայության դեպքում։ Մենք դիմավորում ենք երեխաներին օդանավակայանում, ապա ուղեկցում ճամբարի ամբողջ ընթացքում մինչ հետադարձ թռիչքը։

Մինչև 12 տարեկան երեխաների համար ձևավորում ենք փոքր խմբեր և պատվիրում ուղեկցող անձնակազմի ծառայություն՝ չվերթն իրականացնող ընկերության հետ համագործակցելով։
Որտե՞ղ են մնում երեխաները։
Երևանում հիմնական ծրագրերն իրականացվում են  օրվա ընթացքում՝ երեխաներն առավոտյան գալիս են, իսկ երեկոյան՝ մեկնում։ Նրանց համար, ովքեր Երևանից չեն մենք կարող ենք տրամադրել լրացուցիչ վճարովի ծառայություն Երևանում եղած ժամանակահատվածում կացարնի, տրանսպորտի, սննդի հարցերը կազմակերպելու համար։
Կացարանի արժեքը, կախված վայրից, յուրաքանչյուր օրվա համար սկսվում է——դրամից ։

Դիլիջանում կացարանը տրամադրվում է ողջ հանգրվանի համար, և երեխաներն ապրում են միասին անմիջապես դպրոցի կողքին գտնվող տանը, որտեղ ամեն օր իրականացվում է ճամբարի կրթական ծրագիրը։

Ինչպե՞ս է կազմակերպվում սնունդը։ Արդյո՞ք կան տարբերակներ վեգան կամ
Մենք մեծ ոգևորությամբ առաջարկում ենք մեր երեխաներին առողջ սննդակարգ։ Հայ մշակույթում ընդունված է համարել ընկեր այն մարդուն, ում հետ հաց ես կիսել։
Երևանում սնունդը մատուցվում է 3 անգամ՝ թեթև նախաճաշ, լանչ և միջնուտեստ։ Ենթադրվում է, որ երեխաներն իրենց հիմնական նախաճաշը և ընթրիքն ուտում են տանը։

Մենյուն կազմելիս առաջնորդվում ենք յուրաքանչյուր երեխայի առողջական վիճակը և նախապատվությունները հաշվի առնելով և հիմնվելով տարբեր տարքի երեխաների նյութափոխանակության առանձնահատկությունների վրա։
Ինչպիսի՞ն է ամենօրյա գրաֆիկը։
GARAGE TESLA-ում օրը սկսվում է ֆիզիկական ակտիվությամբ և առավոտյան յոգայով։ Այնուհետ երեխաները, կախված իրենց հետաքրքրություններից, աշխատում են 10-12 հոգանոց թիմերում։ Օրվա ընթացքում նրանք ունենում են դասեր և աշխատարաններ մենթորների հետ և վերջիններիս օգնությամբ  աշխատում սեփական նախագծերի վրա։ Երեկոյան յուրաքնաչյուր թիմ ներկայացնում է իր արդյունքները և քննարկում օրվա ընթացքը։
Քանի՞ երեխա եք պատրաստ հյուրընկալել ճամբարում։ Ինչպե՞ս է դա կազմակերպվում։
Մենք արժևորում ենք մեր ճամբարի յուրաքանչյուր անդամի ազատությունը։ Այսպիսով՝  ձևավորում ենք փոքր՝ 10-15 հոգանոց, թիմեր միասնական աշխատելու համար։ Garage Tesla-ի մասնակիցների ընդհանուր թիվը կախված է այն տարածքից, որտեղ իրականացվում է նախագիծը, այն սովորաբար տատանվում է 25-60 անձի շրջանակներում։
Ովքե՞ր են GARAGE TESLA-ի մենթորները։
Մեր մենթորները՝ IT  ոլորտի մասնագետներ, դիզայներներ, ուսուցիչներ, կազմակերպում են տարբեր աշխատարաններ ճամբարում։

Գլխավորը երեխաներին հետաքրքրելն է, այն նախագծով, որ իրականացում են և սահմանելը ամենօրյա նպատակներ։ Բացի այդ՝ յուրաքանչյուր մենթոր պետք է բացատրի երեխային և ցուցադրի նախագծի իրակնացման համար անհրածեշտ գործիքները, որոնք նրանք կօգտագործեն օրվա ընթացքում։
Ո՞րն է GARAGE TESLA թիմի գործառույթը։
Մեր թիմի հիմնական նպատակն է միշտ լինել երեխաների կողքին՝ որպես լավ ընկեր և առաջին օրինակ։

Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք ընտրում մեր թիմակիցներին և սովորեցնում ինչպես հաղորդակցվել երեխաների, դեռահասների հետ՝ կախված տարբեր տարիքային խմբերի հոգեբանական հատկանիշներից, և հատկապես՝ ինչպես գլուխ հանել բարդ իրավիճակներում։
Նրանց մեծ մասը ուսանողներ են աշխարհի հեղինակավոր համալսարաններից, ովքեր խոսում են տարբեր լեզուներով և շատ են սիրում թվային տեխնոլոգիաները։

Մեզ համար կարևոր է, որ մեր երեխաներն ունենան հնարավորություն ազատորեն շփվելու երիտասրադների, աշխարհի լավագույն համալսարնների ուսանողների հետ, ծանոթանալ նրանց փորձին և ուսանողական կյանքի մանրամասներին։

Կարո՞ղ են ծնողներն այցելել իրենց երեխաներին։
Ամեն երեկո մենք կազմակերպում ենք միջոցառումներ, որի ժամանակ երեխաները ներկայացնում են այն նախագծերը, որոնց շուրջ աշխատել են օրվա ընթացքում։ Ծնողները կարող են մասնակցել այս միջոցառումներին։ Սա նաև լավ հնարավորություն է հետադրաձ կապ տալու և երեխաների հետ ուժեղ հաղորդակցություն ստեղծելու համար։
GARAGE TESLA-ում կա՞ որևէ զբաղմունք ծնողների համար։
Մեր թիմը համատեղ ուսուցման մեծ երկրպագու է, երբ ոչ միայն երեխաներն են սովորում մեծերից, այև՝ հակառակը։ Երբ երեխաները տեսնում են, որ իրենց ծնողները, լինելով չափահաս, շարունակում են կրթվել, նրանք հասկանում են որ սա սովորելու արդյունավետ տարբերակ է։ Բացի այդ մենք կազմակերպում ենք հավելյալ աշխատարաններ ծնողների համար՝ խոհարարություն, ձեռագործ արվեստ, յոգա տուրեր, արշավներ, սերֆինգ։

Միացե՛ք մեզ։ Մենք կհոգանք, որ ունենաք Ձեր սեփական ամառային արկածը։ արդյունավետ տարբերակ է։ Բացի այդ մենք կազմակերպում ենք հավելյալ աշխատարաններ ծնողների համար՝ խոհարարություն, ձեռագործ արվեստ, յոգա տուրեր, արշավներ, սերֆինգ։

Միացե՛ք մեզ։ Մենք կհոգանք, որ ունենաք Ձեր սեփական ամառային արկածը։
Արդյո՞ք երեխան պետք է իր հետ բերի սեփական դիվայսները ճամբար  (ipads, laptops և այլն)
Եթե երեխան պարբերաբար կիրառում է մի սարքավորում, կարիք չկա այն ձեռքից վերցնելու։ Մենք հաճախ թերագնահատում ենք տեխնոլոգիաների կարևորությունը, մինչդեռ դրանք օգնում են երեխաներին գտնել թրենդային կոնտենտ և հետագայում կիրառել իրենց գլուխգործոցներում։ Ո՞վ գիտե, գուցե դա դառնա իրենց սիրելի աշխատանքը ապագայում։
Ինչպե՞ս կատարել վճարումը։
Վճարումը կարող է կատարվել առցանց հետևյալ տարբերակներից մեկով՝
  • Փոխանցում GARAGE TESLA-ի կազմակերպիչ ընկերության բանկային հաշվին
  • Առցանց բանկային տրանսֆեր garagetesla.com կայքի միջոցով

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՏՎՅԱԼՆԵՐ:

ԲԱՆԿ INECO BANK

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄ
ԳԱՌԱԺ ՏԵՍԼԱ ՍՊԸ
ՏՆՕՐԵՆ Անաստասիա Տյուրինա Նիկոլաեվնա

Հաշվի արժույթ / Հաշվի համար:

Հայկական Դրամ: 2050422376641001
ԱՄՆ Դոլար: 2 050 422 376 641 020
EURO: 2 050 422 376 641 040
Ռուսական Ռուբլի: 2 050 422 376 641 041
Welcome to
GARAGE TESLA WEEKEND
Ваш email
Ваше Имя
Ваш телефон
Нажимая на кнопку, вы даете согласие на обработку персональных данных и соглашаетесь c политикой конфиденциальности
Կոնտակտներ
Հայաստան
Անաստասիա Տյուրինա
WhatsApp +7 985 410 21 26
+ 374 41 87 21 26
Telegram @anastasya131
E-mail: [email protected]
Նովոսիբիրսկ
Սերգեյ Սալնիկով
WhatsApp + 7 995 390 29 95
+7 913 397 02 97
Telegram @grey_salnikov
E-mail: [email protected]
Կազան
Օլգա Մելնիկովա
WhatsApp +7 917 917 18 46
Telegram @innomagic
E-mail: [email protected]
Made on
Tilda